Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանում գտել են Եվրասիայում ամենահին կաշվե գնդակները

Չինաստանում գտել են Եվրասիայում ամենահին կաշվե գնդակները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գտածոյի տարիքը կազմում Է մոտավորապես երեք հազար, եւ դա Եվրասիայի տարածքում գնդակ խաղալու ամենավաղ վկայությունն Է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science: Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գնդակով խաղերը աշխարհում տարածված են եղել հին ժամանակներից:

Ամենաառաջին խաղագնդերը, որոնց մասին հայտնի Է ներկայում, շուրջ 4500 տարի առաջ Եգիպտոսում պատրաստվել են քաթանից:

Կենտրոնակրան Ամերիկայի բնակիչները կաուչուկե գնդակ են խաղացել արդեն 3700 տարի առաջ, ինչի մասին վկայում են խաղերի համար նախատեսված մոնումենտալ քարահարթակները եւ խաղացողների պատկերները:

Մինչեւ այժմ կարծում Էին, թե կաշվե գնդակը ժամանակակից ֆուտբոլի կամ վոլեյբոլի գնդակի նախատիպն Է, որը Հունաստանում հայտնվել Է շուրջ 2500 տարի առաջ, իսկ հետագայում, 300 տարի ավելի ուշ՝ Չինաստանում:

Բայց վերջին բացահայտումը Շվեյցարիայի, Գերմանիայի եւ Չինաստանի գիտնականներին ստիպեց վերանայել այդ տեսակետը:

Երեք կաշվե գնդակները, որոնք գտել են Չինաստանի հյուսիսարեւմտյան Տուրֆան քաղաքից ոչ հեռու գտնվող Յանհայի հին գերեզմանատանը, պարզվեց, որ հին հունականներից ավելի հին են: 7,4-ից մինչեւ 9,2 սանտիմետր տրամագծով գնդերը գիտնականները ռադիոածխաջրածնային անալիզի օգնությամբ թվագրել են 2900-ից մինչեւ 3200 տարեկան:

«Այդ գնդակները մոտավորապես հինգ դարով ավելի հին են, քան ամենահին հայտնի խաղագնդակները Եվրասիայում,-մամուլի տեղեկագրում մեջբերվում Է հետազոտության գլխավոր հեղինակ, Ցյուրիխի համալսարանի արեւելագիտության եւ Ասիայի ինստիտուտի աշխատակից Պատրիկ Վերտմանի խոսքը:-Ցավոք, անբավարար հնագիտական տեղեկատվությունը թույլ չի տալիս պատասխանել այն հերցին, թե հատկապես ինչպես են խաղացել այդ գնդերով»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am