Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լանյույ կղզու բնակիչը կաշալոտի փսխունք Է գտել եւ դարձել միլիոնատեր

Լանյույ կղզու բնակիչը կաշալոտի փսխունք Է գտել եւ դարձել միլիոնատեր
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանյույ կղզու Լի անունով բնակիչը լողափում գտել Է կաշալոտի կարծրացած փսխունք, որը գնահատել են վեց միլիոն նոր տայվանյան դոլար կամ 210 հազար ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Taiwan News հրատարակությունը:

Տղամարդը հայտնաբերել Է չորսկիլոգրամանոց սեւ քար, որը անուշ հոտ Էր արձակում, նա դեռ մարտ ամսին Էր որոշել այն տուն տանել: Լիի ընկերը նրան խորհուրդ Է տվել գտածոյի մի կտոր հանձնել Հաոսյունի ազգային համալսարան: Կենսաբանական գիտությունների դոցենտ Չենգ Շի-Իեն հոկտեմբերի 7-ին հաստատել Է, որ դա մոխրագույն համպար Է (անուշահոտ նյութ)՝ չափազանց հազվագյուտ եւ արժեքավոր գտածո:

Գիտնականը նշել Է, որ մոխրագույն համպարը ձեւավորվում Է կաշալոտների մարսողական տրակտում: Այն հաճախ անվանում են «կաշալոտների փսխունք» կամ «լողացող ոսկի»:

Համպարն օգտագործում են պարֆյումերիայի արտադրության բնագավառում: Հրատարակությունը նշում Է, որ դրա շուկայական արժեքը մեկ կիլոգրամի դիմաց կազմում Է մոտավորապես 50 հազար դոլար: Լին քննարկում Է գտածոն վաճառելու հնարավորությունը, իսկ ստացված գումարը ցանկանում Է ծախսել ընտանիքի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am