Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի

«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի 
համերաշխություն Արցախի ժողովրդի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,-նշել է նա: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք: Շերմանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է երթի մասին իրազեկող պաստառը, որտեղ մասնավորապես նշված է՝ Արցախը հարձակման է ենթարկվում, օգտագործվել են հաշթագեր՝ «Ուժեղ Արցախ», «Կանգնեցնել Ալիևին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am