Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 3-րդ և 5-րդ հորիզոնականները

Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 3-րդ 
և 5-րդ հորիզոնականները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում 2020-ին Հայաստանը ներկայացրել են արցախցի Անի Պետրոսյանն ու ռուսաստանաբնակ երգչուհի Էլեն Բադալյանը: Անին զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Էլենը՝ 3-րդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել  հոկտեմբերի 8-ին Ղրիմում:

Մեզ հետ զրույցում Անի Պետրոսյանի պրոդյուսեր, «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը նշեց, որ Անին հրաշալի ելույթ է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ կատարելով Dance Monkey երգը. հոկտեմբերի 8-ի ելույթը նույնպես հաջող է եղել: «Մենք մի քանի երգ էինք առաջարկել, սակայն մրցույթի պրոդյուսերները շատ հավանեցին Միշայի «Մամա» երգը, որն էլ մրցութային երկրորդ օրը կատարեց Անին»,-ասաց Քոչարյանը:

Նա ուրախալի համարեց այն փաստը, որ մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել մոսկվայաբնակ Էլեն Բադալյանը:

Լիրա Քոչարյանի խոսքով՝ աշխարհի բոլոր երեխաները պետք է ստեղծագործեն, այլ ոչ թե պատսպարվեն թաքստոցներում կամ կասետային ռումբերի զոհ դառնան:

Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am