Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

L՚Oreal-ը մի քանի խանութներ կփակի ԱՄՆ-ում

L՚Oreal-ը մի քանի խանութներ կփակի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ L՚Oreal-ը, պլանավորում Է փակել ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների առանձին կետեր, որպեսզի վերակառուցավորի իր լյուքսային գործառնությունները համավարակի պայմաններում սպառողների գործելակերպի մեջ լուրջ փոփոխությունների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը: Վերակազմումը կանցկացվի առաջիկա կես տարում:

Դրա շրջանակներում L՚Oreal Luxe ամերիկյան ստորաբաժանումը, որը մասնագիտանում Է լյուքս դասի կոսմետիկական միջոցների բնագավառում, մտադիր Է ներդրումները վերաուղղորդել աճի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են Էլեկտրոնային առեւտուրը, հայտնել Է ընկերությունը՝ գործակալության հարցմանն ի պատասխան: Այդ միջոցառումները վերաբերելու են ԱՄՆ-ում L՚Oreal Luxe ստորաբաժանման 400 աշխատակիցների: Առանձին աշխատողներ կկարողանան անցնել այլ դիրքերի: Թե քանի խանութ Է պլանավորվում փակել, չի հաղորդվում: L՚Oreal-ն արտադրում Է կոսմետիկա, օծանելիք, մաշկի եւ մազերի խնամքի միջոցներ, այնպիսի բրենդների սեփականատեր Է, ինչպիսիք են՝ Lancome-ը, Garnier-ը, Vichy-ն, Maybelline-ը եւ и Kiehl՚s-ը: Ընկերությունում աշխատում Է մոտավորապես 88 հազար մարդ՝ ամբողջ աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am