Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է ստանում

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է 
ստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

Գերմանիայի հայոց թեմից Մայր Աթոռ փոխանցվել է յոթանասուն հազար եվրո, Իտալիայի Միլանի հայ համայնքից՝ յոթ հազար յոթ հարյուր եվրո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Նվեր Մխիթարյանից՝ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am