Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին

Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն 
հարվածելու մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

 Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am