Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ասադը հայտարարել Է, որ պլանավորում Է հանդիպել Պուտինի հետ

Ասադը հայտարարել Է, որ պլանավորում Է հանդիպել Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, որ պլանավորում Է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մշտական շփման մեջ ենք (Վլադիմիր Պուտինի հետ)՝ գլխավորապես հեռախոսով՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան Է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել եւ, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված Է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-պատմել Է Ասադը: Նրա խոսքով՝ առաջիկայում զրույցներն անցկացվելու են հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար վիճակում Է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am