Քաղաքականություն

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բանակը և անձամբ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հովհաննիսյանը վստահ է, որ ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում:

«Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին` գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ չունի և հրադադարը որևէ նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, դա քննարկումներից դուրս է: Այն, որ մենք այսօր կռվում ենք իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ, ևս, կարծում եմ, երկրորդ կարծիք ունենալ չի կարող»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը հավելեց, որ համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, բայց նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից:

«Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում