Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը

Amnesty International-ը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ 
կասետային ռումբերի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Կազմակերպությունը նշում է, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր՝ նշելով, որ մտահոգիչ են այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, որոնց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել:

Amnesty International-ը նշում է, որ քանի որ մարտական գործողությունները շարունակում են սրվել, քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի ։

«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, ուստի քաղաքացիական շրջանների վրա հարձակման համար դրանց կիրառումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի ու վիրավորների»,- հայտարարել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և քաղաքացիական բնակչությանը պաշտպանել ռազմական գործողությունների հետևանքներից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]