Աղոթում եմ բոլոր հայ եղբայրների համար. Xzibit-ն Արցախին աջակցելու կոչ է արել
16:43, 5 Հոկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ ռեփեր, դերասան և հաղորդավար Xzibit-ը, «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Արցախի խորհրդանիշ «Պապիկ-տատիկ»-ի հուշարձանի լուսանկարը՝ աջակցության հայտնելով Արցախին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեփերը գրել է, որ աղոթում է իր հայ եղբայրների և նրանց ընտանիքների համար: Xzibit-ը իր բոլոր հետևորդներին կոչ է միջոցներ փոխանցել Արցախին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում