Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ից հարվածների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին

Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ից հարվածների մասին Ադրբեջանի 
իշխանությունների հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածներ են հասցվել:

Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը չի փորձում առիթ ստեղծել Հայաստանի նկատմամբ արգեսիա հրահրելու համար, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները նման հորինվածքներ են տարածել, որպեսզի դրանք ծառայեցնեն իրենց սանձարձակ գործողություններին:

«Ի սկզբանե դրանք ծառայում էին որպես սանձարձակ գործողությունների «լեգիտիմություն», բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա», -ասաց Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am