Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հակառակորդն անցնող օրվա ընթացքում ունեցել է կենդանի ուժի 440-450 կորուստ

Հակառակորդն անցնող օրվա ընթացքում ունեցել է կենդանի ուժի 440-450 կորուստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 440-450 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 440-450 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, ավելի քան 800-900 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև մարտի մեջ մտած 45 միավոր զրահատեխնիկայի և մարտի մեջ չմտած 8-9 տասնյակ զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի, 1 ուղղաթիռի և 10 ԱԹՍ-ի և 3 «Սմերչ»-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի կենդանի կորուստն ընդհանուր առմամբ կազմում է 2300: Հակառակորդը արդեն կորցրել է 113 միավոր ԱԹՍ, 375-385 միավոր զրահատեխնիկա:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել Արցախի հյուսիսում և հարավում: Հակառակորդը փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել, ծանր մարտերից հետո հնարավոր է եղել կասեցնել այդ մտահղացումը: Անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am