Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ռեպորտաժում Ֆիշերը նշում է, որ հրթիռակոծման հետևանքով վնասվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող շինությունը:

BBC-ն հայտնում է, որ Ստեփանակերտը սկսել է հրթիռակոծվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների 6-րդ օրը, իսկ լրատվամիջոցի թղթակիցը ներկայացնում է քաղաքում հրթիռային հարվածի հետևանքները և նշում, որ Ստեփանակերտի երկնքում ժամանակ առ ժամանակ անօդաչու թռչող սարքեր են երևում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am