Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել 
արտաքին միջամտության

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 1-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության»:

Խուրհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Բարձր հանձնակատարին խնդրել է ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am