Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին ՝ չմիջամտել հակամարտությանը:

«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ նպաստեն դրան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ ՝ կոչ անելով նրանց դա անել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պոմպեոն «Fox News»-ին տված հարցազրույցում:

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմ երի, այլ երկրների առկայությունը, որոնք կմիանան նրանց, միայն կխորացնի խնդիրը», - ավելացրել է Պոմպեոն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի, 60—ից ավել վիրավորվել: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։ Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 94 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ