Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան 
տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Թուրքիայի միջոցով Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչ զինյալների, իսլամիստ արմատականների և ջիհադիստական շարժումների մասնակիցների տեղակայումը վտանգ է ներկայացնում ոչ միայն տեղի, այլև հարևան տարածաշրջանների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության և կայունության առումով: Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստական շարժումները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և հարևան տարածաշրջաններ արտահանելու Թուրքիայի քաղաքականությունը: Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս, որպես Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի, որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր, ավելին, այդ ահաբեկիչների ներկայությունը կվերածի Ադրբեջանը և տարածաշրջանը արյունահեղության հերթական դաշտի: Ապագայի այսպիսի հեռանկարը խիստ մտահոգում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը, վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ մտահոգությունները ներկայացնի իր բոլոր գործընկերներին, Թուրքիայի նման ապակայունացնող քաղաքականությունը ստանա իր համարժեք գնահատականը և, ի վերջո, զսպվի:

Վերջին օրերին բազմաթիվ են հայտարարություններն ու հրապարակումներն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից մեծ թվով վարձկանների է տեղակայել Ադրբեջանում, իսկ սեպտեմբերի 27-ից այդ վարձկաններն Ադրբեջանի կողմից կռվում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]