Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 Պուտինը Սի Ծինպինին շնորհավորել է Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ

 Պուտինը Սի Ծինպինին շնորհավորել է Չինաստանի կազմավորման տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական հեռագիր Է ուղարկել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինին՝ նշելով Պեկինի ծանրակշիռ դերը միջազգային գործերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել , որ Չինաստանը վստահորեն շարժվում Է սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական զարգացման ուղիով, իրավամբ մեծ հեղինակություն Է վայելում համաշխարհային ասպարեզում, ծանրակշիռ կառուցողական դեր Է խաղում միջազգային գործերում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Պուտինը նշել Է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն Է տալիս ՉԺՀ-ի հետ գործընկերությանը եւ ռազմավարական փոխգործակցությանը, նպատակամիտված Է երկկողմ երկխոսության հետագա աճին եւ տարբեր ոլորտներում բեղմնավոր համագործակցությանը: Նաեւ Պուտինը նշել Է, որ Ռուսաստանի նպատակն Է՝ ջանքերը կոորդինացնել տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համավարակին դիմակայելու գործում: «Դա, անկասկած, համապասխանում Է ռուս եւ չինացի ժողովուրդների արմատական շահերին, ընթանում Է ամբողջ աշխարհում անվտանգության եւ կայունության ամրապնդման հունով»,-ընդգծել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am