Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բայդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Բայդենին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության անդամ Քրիս Բրայանթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենին առաջադրել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ ոմանք դիմեցին բռնի որոշումների, նա պնդեց, որ լավագույն ուժը համոզելու ուժն Է: Որովհետեւ զենքը կարող Է կանգնեցնել սիրտը, սակայն համապատասխան խոսքերը կարող են փոխել բազմաթիվ սրտեր, իսկ բազմաթիվ սրտերը կարող են փոխել աշխարհը»,-Բրայանթը հայտարարել Է Evening Standard հրատարակությանը:

Բրայանթը Բայդենին անվանակարգելու մտադրության մասին հայտնել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների նախընտրական բանավեճերի նախաշեմին: Ավելի վաղ Խաղաղության Նոբելյան մրցանակի Էին առաջադրել Բայդենի ընդդիմախոսին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Թրամփին այս կատեգորիայում առաջադրել են արդեն երեք անգամ՝ Նորվեգիայի «Առաջադիմության կուսակցությունից» պատգամավոր Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն, Շվեդիայի խորհրդարանի անդամ Մագնուս Յակոբսոնը եւ ավստրալացի պրոֆեսոր Դեւիդ Ֆլինթն ու նրա երեք գործընկերները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am