Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան

Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և 
կայունություն հաստատել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում:

«Մենք նպատակ ունենք տարածաշրջանում հաստատել երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Մենք չենք ուզում, որ, օրինակ, 2-3 տարի հետո այս իրավիճակը կրկնվի: Բայց Հայաստանը երբեք չի գործելու ի վնաս իր ազգային շահի և Լեռնային Ղարաբաղի շահի»,-նշել է Փաշինյանը:

Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվական գործակալությունների, «Коммерсантъ» պարբերականի հայաստանյան թղթակիցները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում, ընդհանուր առմամբ, զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am