Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնն արտասանել Է ամենաերկարատեւ ճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթում

Մակրոնն արտասանել Է ամենաերկարատեւ ճառը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը դարձել Է ամենաերկարատեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 29-ին ավարտված համաքաղաքական քննարկումներում: ՏԱՍՍ-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարի՝ աշխարհին հղած ուղերձը տեւել Է 48 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մակրոնն արծարծել Է միջազգային քաղաքականության՝ գործնականում բոլոր թեմաները՝ կորոնավիրուսի համավարակից մինչեւ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Նա մանրամասնորեն շարադրելՖրանսիայի դիրքորոշումն Իրանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի եւ Բելառուսի շուրջն, ինչպես նաեւ ուշադրություն Է նվիրել Եվրոպայի անվտանգության նոր հայեցակարգին: Ամենակարճատեւ վեցրոպեանոց ելույթները պատկանել են Հունգարիայի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչներին: Այս տարի անսպասելիորեն հակիճ Է եղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը խոսել Է ութ րոպեից փոքր-ինչ պակաս:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարությունների ղեկավարները չկարողացան անձամբ ժամանել Նյու Յորք, իսկ նրանց հայտարարությունները ներկայացվեցին տեսաձեւաչափով: Ավանդաբար ՄԱԿ-ի քարտուղարությունը համաժողովի մասնակիցներին խորհուրդ Է տալիս իրենց ճառը սահմանափակել 15 րոպեով, սակայն գործնականում շատ հռետորներ խախտում են այդ կանոնը: Այս տարի այն նկատի չառնելն ավելի դյուրին Էր, քան սովորաբար. չԷ որ ղեկավարները չեն բարձրացել Գլավոր ասամբեայի ամբիոն, որտեղ 15 րոպեն լրանալուց հետո հռետորի առջեւ կարմիր լամպ Է վառվում: Վերջին տարիներին առանձնապես երկարատեւ ելույթներով աչքի են ընկել Պաղեստինի, Վենեսուելայի եւ Պակիստանի ղեկավարներ Մահմուդ Աբասը, Նիկոլաս Մադուրոն եւ Իմրան Խանը: Իսկ ելույթի տեւողության ռեկորդը պատականում Է Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, որը 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսել Է 4 ժամ 29 րոպե: Նույն թվականին ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովն «աշխարհի խորհրդարանում» խոսել Է 140 րոպե:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am