Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծիծաղը կյանքի ու բեմի շառավղում 

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ծիծաղը կյանքի ու բեմի շառավղում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կան մարդիկ, այդ թվում՝ արվեստագետներ, որոնց մասին խոսելիս ակամայից ժպտում ես, որովհետեւ նրանց կերպարները, նրանց մարդ-տեսակը միայն լուսավոր հիշողություններ են արթնացնում:

Այդպիսի արեւոտ ու լուսավոր տեսակ էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը, նույն ինքը՝ Ռոզը: Գուցե շատերը միանգամից չհիշեն նրան անուն-ազգանունով, բայց երբ ասում ես՝ «Տաքսի-տաքսի»-ի Ռոզը, բոլորը միանգամից հասկանում են, թե ում մասին է խոսքը: Տասնյակ տարիների շառավղում նրա բազմաթիվ կերպարները, մեկը մյուսից եռանդուն, վառ գունապնակով եւ անսպառ ծիծաղ պարգեւող, դառնում էին հանդիսատեսին հոգեհարազատ, բայց ահա նրա կերտած Ռոզի կերպարը, թող որ ամպագոռգոռ չհնչի, մուտք գործեց հազարավոր ընտանիքներ, որտեղ եւ ընդունվեց հարազատաբար: Դերասանուհին մարմնավորելով բազմաթիվ իրարից տարբերվող կանանց կերպարներ, կարողացավ հավատարիմ մնալ իր ազգային խառնվածքին: Այդ առումով պատահական չէր, որ հենց նրա Ռոզը դարձավ հաղթանակի նշաձող։ Սա հաղթանակ էր արտիստուհու համար, նրա դերասանական կարիերայի, կարելի է ասել, գագաթնակետը: Արվեստագետն այնժամ է արժեւորվում ու արժանանում բարձր գնահատականի, երբ դառնում է ժողովրդինը: Ս․ Գրիգորյանի պարագայում մեկ դերը դարձավ ճակատագրական ամբողջ կյանքի համար»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ