Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1919 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Գեւորգ Էմինը՝  հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951 թ. «Նոր ճանապարհ» ժողովածուի եւ 1976 թ. «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից:

-           1930 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Սվետլանա Գրիգորյանը՝ թատրոնի հայ ճանաչված դերասանուհի (մահ.՝ 2004 թ.)։

-           1934 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Հենրիկ Մալյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։ Պետական մրցանակի դափնեկիր: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբորորդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը:

-           1985 թ. սեպտեմբերի 30-ին մահացել է Բենիամին Մարգարյանը՝ հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ (ծնվ.՝ 1913 թ.)։

-           1991 թ. սեպտեմբերի 30-ից սկսած ամեն տարի այս օրը նշվում է որպես թարգմանչի միջազգային օր։

-           1915 թ. սեպտեմբերի 30-ին Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա եւ մոտ 400 զոհ տալով՝ նահանջեցին։

 

Հիշարժան փաստեր

-           Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80 տոկոսը սառույցի կամ ձյան տեսքով է: Այն կազմում է երկրագնդի մակերեւույթի 12 տոկոսը:

-           Ձյունը միայն սպիտակ չէ, որ լինում է։ Բազմիցս դիտվել է գունավոր՝ երկնագույն, կանաչ, մոխրագույն ձյան տեղում:

-           Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում1887 թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ:

-           ԴՆԹ-ի ընդամենը 2 գրամը կարող է իր մեջ պարունակել աշխարհի ամբողջ թվայնացված պահպանված ինֆորմացիան:

-           Ջրաքիսները քնում են միմյանց ձեռքերը ամուր բռնած, թեկուզ նրա համար, որ ջրի հոսքը նրանց չտանի, բայց եւ այնպես…

-           Աշխարհի ամենահարուստ երեք ընտանիքն ավելի հարուստ են, քան աշխարհի ամենաաղքատ 48 երկիրը:

-           Պարագվայում օրինական է համարվում դուելը նրանց համար, ովքեր նախապես իրենց արյունը ժառանգել են բժշկությանը:

-           Մոտ 200  սառած դիակ գտնվում է Էվերեստ լեռան վրա եւ ծառայում է ուղենիշ լեռը բարձրացողների համար:

-           Մարդը միջին հաշվով ուտում է շուրջ 70 տարբեր միջատ եւ 10 սարդ իր կյանքի ամբողջ քնի ընթացքում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am