Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հոկտեմբեր

Ուրուգվայում ԼՂ ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն

Ուրուգվայում ԼՂ ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում գործող Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումը տարածել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն։
«Արմենպրես»-ի հայտարարությունում, մասնավորապես, վերնագրված է՝ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի դատապարտման վերաբերյալ Ուրուգվայի Լեռնային Ղարաբաղի ֆորումի հայտարարությունը:
«Մտահոգված Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնածավալ և անսպասելի հարձակումից՝ օդային և ցամաքային ճանապարհներով, որը մինչ այդ ներառել էր նաև մայրաքաղաք Ստեփանակերտի ռմաբակոծումը, ինչպես նաև Արցախի այն շրջաննեի նկատմամբ, որոնք անմիջականորեն սահմանակից են Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի Ֆորումը հայտարարում է՝ 1. Մաքսիմալ կերպով մերժում և դատապարտում ենք այս հարձակումը որը հետևանքն է վերջին շրջանում անընդհատ աճող և ուժգնացող ագրեսիայի։ 2. Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում բոլոր այն սուբյեկտներին, ովքեր կրակի անհապաղ դադարեցման կոչ են անում և որպեսզի վերադարձ կատարվի ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների միջնորդությամբ բանակցություններին։ 3. Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի Հանրապետության ինքնիշխան իրավունքների պաշտպանության հարցում։ 4. Մեր վրդովմունքն ենք հայտնում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի և վիրավորների համար»,-ասված է հայտարարությունում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվհրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաևխաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտը: Ադրբեջանի հարձակմանհետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունուշրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմնունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբերաստիճանի մարմնական վնասվածքներով։Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀայաստանիՀանրապետությունում և Արցախում հայտարարվել էռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմիցսանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմնունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմհայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժնընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպեսնաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ