Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1929 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ:

-           1951 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հայկ Գյուլիքեւխյանը՝ հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

-           1979 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է  Սուրեն Քոչարյանը՝ խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) եւ ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան մրցանակ, 1951), ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով։

-           2001 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է  Վարդան Մուսախանյանը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։

-           1571 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Կարավաջոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ (մահ.՝ 1610 թ.):

-           1901 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Էնրիկո Ֆերմին՝ իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս (մահ.՝ 1954 թ.):

-           1911 թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց իտալա-թուրքական պատերազմը:

-           1954 թ. սեպտեմբերի 29-ին Փարիզում ստեղծվեց Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:

-           1957 թ. սեպտեմբերի 29-ին Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի ունեցավ ատոմային վթար:

-           1976 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Անդրեյ Շեւչենկոն՝ ուկրաինացի ճանաչված ֆուտբոլիստ:

-           Սեպտեմբերի 29-ը Սուրճի համաշխարհային օրն է:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am