Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մեկնել Հայաստան ու օգնել հայերին

Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մեկնել 
Հայաստան ու օգնել հայերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով:

«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմերն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  Դմիտրուկը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար: «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»,-նշել է նա:

Ավելի վաղ, Գերագույն Ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել էր, որ երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը, հայտնում է AnalitikaUA.net-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]