Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Սիրիացի վարձկանները Ադրբեջանում խառնաշփոթ են առաջացրել. ահազանգում են ադրբեջանական ԶԼՄ-ները

Սիրիացի վարձկանները Ադրբեջանում խառնաշփոթ են առաջացրել. ահազանգում են 
ադրբեջանական ԶԼՄ-ները

ԵՐԵՎԱՆ, 28  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ շրջանառվող այս լուրի մասին հաղորդել է նաև ադրբեջանական Free Azerbaijan կայքը:

Կայքը հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ հայտնել է, սիրիացի զինյալները ժամանել են Ադրբեջան՝ ադրբեջանական բանակին աջակցելու համար և տեղակայվել են սահմանամերձ գյուղերում:

«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես, նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տանից դուրս գալ՝ առանց հիջաբի: Բացի այդ, «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով ասած՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել է լրատվամիջոցը:

Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի ուժով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Տեղի ադրբեջանցի գյուղաբնակները ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, ովքեր կռվում են հենց ադրբեջանցիների կողմից:

Ըստ հետախուզության տվյալների Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Գրոհայինների շարքում կան զոհեր:

Աննա Գրիգորյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]