Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ Է արել կուրորեն չհետեւելու Եվրոպայի դիրեկտիվներին

Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ Է արել կուրորեն չհետեւելու Եվրոպայի դիրեկտիվներին
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իշխանությունները չպետք Է կուրորեն հետեւեն եվրոպական ինստիտուտների բոլոր պահանջներին, քանի որ դրանցից որոշները կասկածելի բնույթ են կրում եւ սոսկ կվնասեն երկրին: «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում այս կարծիքն Է հայտնել Բարենորոգումների ազգային կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի իշխանությունները չպետք Է կուրորնեն հետեւեն եվրոպական դիրեկտիվներին, երբեմն անհեթեթ դիրեկտիվներին»,- ասել Է նա: Քաղաքական գործչի կարծիքով՝ եվոպական երեկրների օրենեքների պատճենումը սոսկ կվատթարացնի իրադրությունը:

Եթե Ուկրաինան, ճշտել Է նա, ընդունի Ավստրիայի կամ Շվեդիայի օրենքներն, ապա ուկրաինացիները չեն սկսի ավելի լավ ապրել, այլ, ավելի շուտ, ընդհակառակը: Ըստ որում Սահակաշվիլին ափսոսանք Է հայտնել, որ ոչ բոլոր ուկրաինացի քաղաքական գործիչներն են դա հասկանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am