Հասարակական

«Հայաստան»-ն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք

1 րոպեի ընթերցում

«Հայաստան»-ն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հիմնադրամը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ,

Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքումwww.himnadram.orgհասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»,- նշված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում