Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բուժաշխատողները պետք է մեկտեղեն ուժերն ու ջանքերը․ Արսեն Թորոսյանի ուղերձը

Բուժաշխատողները պետք է մեկտեղեն ուժերն ու ջանքերը․ Արսեն Թորոսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձով է հանդես եկել և հայտնել, որ այժմ պետք է բուժաշխատողները պայքարեն 2 ճակատով՝ COVID-19-ի դեմ և Արցախի շփման գծում վիրավորվածներին օգնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանը նշել է, որ պետք է մեկտեղել ուժերն ու ջանքերը։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը: Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը»,- ասել է Թորոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բժշկական հանրությանը համախմբածվության համար:

Նախարարը շեշտել է, որ չպետք է կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը չհաղթի, ինչպես նաև պետք է լինել կանգուն ու մարտունակ:

«Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք, և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը: Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»,- նշել է Թորոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am