Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է․ Վահրամ Պողոսյան

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է․ Վահրամ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին:

«Արմենպրես»-ի հաղորդմաբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։

«Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է սկսել։ Սկսել են հրետակոծել մեր քաղաքացիական բնակավայրերը։ Ցավոք, արդեն ունենք վիրավորներ և առաջին քաղաքացիական զոհերը։ Հավաստիացնում եմ, որ ՊԲ-ն լիովին վերահսկում է իրավիճակը»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ԱՀ նախագահի գլխավորությամբ այս պահին վերահսկվում է իրավիճակը թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքացիական կյանքում և, թե՛ առաջնագծում։

Պողոսյանը հորդորեց բոլորին, որպեսզի շարունակեն մնալ թաքստոցներում և ամենակարևորը՝ պահպանեն հանգստություն և խուճապի չմատնվեն։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am