Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը»,-նշել է մարզպետն ու հորդորել հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում հայկական կողմից տասը զինծառայող է զոհվել:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am