Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց

Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: Այդ մասին հայտնել Է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորին Մեծություն Հարալդ թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել Է»,- պատասխանել Է մամուլի ծառայությունը՝ տեղեկատվություն չհայտնելով այդ միջոցի պատճառների մասին: Հարալդ V-ն 83 տարեկան Է, նա գահ Է բարձրացել 1991 թվականին: Թագաժառանգ Հոկոնը սեպտեմբերի 25-ին հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: Դեռեւս սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել Է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am