Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Հարություն վարդապետ, եթե դու ողջ 
լինեիր…»

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորից Հաղպատ, ինչպես հանճարեղ Սայաթ Նովայի պարագայում է եղել: Երկամյա ասքորից հետո հայ մտավորականին ուղարկում են Նախիջևանի Սուրբ Խաչ վանք: Այստեղ նույնպես նա երազում էր լուսավորության ջահ վառել: Սակայն Նախիջևանին բախտ չէր վիճակված ականատես լինելու իր ուսյալ վանականի լուսավորական ձեռնարկումներին: Բանաստեղծն սպանվել է դավադրաբար 1834 թ. և թաղվել վանքի եկեղեցու առջև: 1862-ին վանահայր Գաբրիել Այվազովսկին հիմնովին վերանորոգել է վանքի եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կառուցել եկեղեցու արևմտյան ճակատի առջև երկհարկանի զանգակատունը, բլրի թեք լանջին՝  դեպի այգին տանող քարե աստիճանները, վանքի աղբյուրի խոշոր ըմպելասրահը: 1865-ին եկեղեցու առջև թաղվել է գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հայ քննադատության և գեղագիտության հիմնադիր Միքայել Նալբանդյանը, 1892-ին՝  բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը: 1902-ին նրանց գերեզմանների վրա, հանգանակված միջոցներով, դրվել են քանդակագործ Անդրեաս Մարուքյանի պատրաստած կիսանդրիները»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am