Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Եվրոպան պառակտված է եւ չունի միասնական դիրքորոշում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Եվրոպան պառակտված է եւ չունի 
միասնական դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այս շաբաթ պետք է կայանար Եվրամիության գագաթնաժողովը: Վերջին պահին այն չեղյալ է հայտարարվել՝ իբր, կորոնավիրուսի պատճառով: Սակայն գերմանական «Die Welt»-ը կասկածում է, որ գագաթնաժողովը, ամեն դեպքում, լիովին ձախողվելու էր: Եվրոպան պառակտված է, ինչպես երբեք: Հեղինակը հասկանում է, թե ինչ խնդիրներ են անհանգստացնում մարդկանց մայրցամաքի տարբեր մասերում: Եվ աստիճանաբար ավելի ու ավելի պարզ է դառնում, որ եվրոպացիներն ապրում են քաղաքական տարբեր իրողություններում:

Եվրամիության գագաթնաժողովը, եթե ավելի ճշգրիտ ասենք, պետք է կայանար երեկ, սակայն չեղյալ է հայտարարվել երեքշաբթի երեկոյան՝ այն պատճառաբանությամբ, որ դրա մասնակիցներից մեկը վարակված է կորոնավիրուսով: Սակայն կասկածներ կան, որ հանդիպումը հետաձգվել է եւ կկայանա հոկտեմբերին, քանի որ ԵՄ-ի անդամ երկրները միասնական կարծիք չունեն արտաքին քաղաքական հարցերում: Պատճառը Կիպրոսի դիրքորոշումն է: Այդ պետությունը չի ցանկանում պաշտպանել Բելառուսի դեմ պատժամիջոցները: Եվ խնդիրն ամենեւին էլ այն բանի մեջ չէ, որ Կիպրոսը բելոռուսական ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառման ներմուծումը համարում է ոչ ճիշտ քայլ: Պարզապես Բելառուսը ոչ մի դեր չի կատարում միջերկրածովյան կղզու հասարակական կյանքում: Բոլորն այնտեղ քննարկում են Թուրքիայի հետ գազային խնդիրը»:

                                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am