Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին 
աջակցելու ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ից ուժի մեջ է մտնում կառավարության հակաճգնաժամային 25-րդ՝ զբոսաշրջային-տրանսպորտային ոլորտի աջակցության միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։ «Այսինքն՝ դրանք այն ընկերություններն են, որոնք հյուրանոցների պատվերներն են կատարել, որոնց ծառայություններն ուղղված են եղել տուրօպերատորներին կամ այնպիսի պատվերներ են կատարել, որոնց դիմաց վճարումներն ստացվել են օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից։ Եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այս երեք պատվիրատուներից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։

Նրա տեղեկացմամբ, հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու համար, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար։ «Այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար և այդ վարկն ստացել են մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից։ Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոսը, իսկ առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ վարկի մայրի վճարը գումարը պետք է հետաձգվի։ Տոկոսների մնացած 25 տոկոսը պետք է վարկառուն ու բանկը պայմանավորվեն»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ պոտենցիալ շահառուները արդեն կարող են էլեկտրոնային եղանակով այս ծրագրից օգտվելու դիմումները ներկայացնել։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ