Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է աղավաղել Լավրով-Գաֆարովա զրույցի բովանդակությունը

Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է աղավաղել Լավրով-Գաֆարովա զրույցի 
բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովն ընդունել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակությանը, որը Ռուսաստանում է գտնվում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։

Հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներին վերաբերող ակտուալ հարցեր, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ՝ խորհրդարանական գծով, համագործակցությունը։

Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության թեման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վիճակը և հեռանկարները։

Հանդիպումն անցել է ավանդական ջերմ մթնոլորտում և հնարավորություն է տվել ամրագրել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետևողական զարգացումը»։

Հատկանշական է, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Լավրով-Գաֆարովա հանդիպման վերաբերյալ տարածում են ակնհայտ ապատեղեկատվություն։ Մասնավորապես շրջանառվում է, թե իբր հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին»։ Բացի այդ, ըստ ադրբեջանական քարոզչական լրատվականների, Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կողմ է 5 «օկուպացված» շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտային-հաղորդակցային համակարգերի վերականգնմանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նմանատիպ ձևակերպումներ չկան։ Ավելին, ադրբեջանական մամուլում տարածվող տվյալ թեզերը ներկայացվում են առանց որևէ հիմնավորման կամ հղման և ունեն ակնհայտ քարոզչական բնույթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am