Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երանոսում հիմնանորոգվում են մանկապարտեզի շենքը եւ ներհամայնքային ճանապարհները

Երանոսում հիմնանորոգվում են մանկապարտեզի շենքը եւ ներհամայնքային 
ճանապարհները

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի շենքի եւ ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Երանոսի մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 30 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ կատարվել է ծրագրի մոտ 70 տոկոսը: Իրականացվել են մասնաշենքի ամրացման եւ հիմնանորոգման աշխատանքներ: Երանոսի թիվ 5, 7 եւ 11-րդ փողոցների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Արդեն ավարտված են հողային եւ խճապատման աշխատանքները, սկսվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, որը կավարտվի մինչեւ հոկտեմբերի կեսերը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1 կիլոմետր, մակերեսը՝ 5 300 քմ: Նույն աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 22-ին Երանոս համայնքի շինհրապարակներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 «Այս ծրագրերի իրականացմամբ ոչ միայն բարելավվում է կյանքը Երանոսում, զարգանում են ենթակառուցվածքները, այլ նաեւ մեզ համար հնարավորություն է ստեղծվում՝  կենսական նշանակոթւյան նոր սուբվենցիոն ծրագրեր կազմելու եւ կյանքի կոչելու: Տարեցտարի փոխվում է մեր կյանքը դեպի լավը, եւ այստեղ վճռորոշ նշանակություն են ձեռք բերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաեւ կառավարություն-համայնք համագործակցված աշխատանքը»,- ընդգծեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am