Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիճք համայնքում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները

Լիճք համայնքում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. ): Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում արդեն ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական աշխատանքներն կատարվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է 1 420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ: Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7 633 քառակուսի մետր: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ աշխատանքների ավարտական փուլը  դիտարկելու նպատակով Լիճք համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:  

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am