Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում ՀՀ պետբյուջեի միջոցներով ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ասֆալտապատման մակերեսը՝  շուրջ 25 հազար 500 քմ: Սեպտեմբերի 22-ի դրությամբ իրականացվել  են հողային հանույթի հեռացման, մայթերի, հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: Մոտ 50 տոկոսի չափով տեղադրվել է ասֆալբետոնե ստորին շերտը, առաջիկայում կտեղադրվի նաեւ վերին շերտը: Աշխատանքներն ավարտված են շուրջ 60 տոկոսի չափով:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 22-ին Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի արդյունքում  քննարկվել են աշխատանքներում ի հայտ եկած խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են  համապատասխան  հանձնարարականներ:

«Կամոյի փողոցը գտնվում է շատ կարեւոր ռազմավարական կետում, որտեղով անցնում են դեպի Արցախ եւ Իրանի Հանրապետություն տանող միջպետական նշանակության ճանապարհները: Այնպես որ, այս ճանապարհի հիմնանորոգումը, Մարտունի քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելուց բացի, լուծում է նաեւ շատ ավելի կարեւոր ու ռազմավարական խնդիրներ՝ ապահովելով ճանապարհային անխափան հաղորդակցությունը Արցախի, Սյունիքի մարզի ու Իրանի Հանրապետության հետ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- նշեց  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am