Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի 
նախագահը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին:

«Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը»,-մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ