Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները

 Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում Է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում Է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ջրային պաշարների վարչությունը:

Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել Է վերջին երկու տարվա ընթացքում, նշվել Է մամուլի տեղեկագրում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում Է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաեւ հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած Է 9 պարամետրերից…, վկայում Է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում Է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ:

Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել Է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչեւ 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչեւ 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել Է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլյայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել Է Հիսուս Քրիստոսը եւ ձկնորսություն են արել նրա առաքյալները:

Այժմ լիճը սնում Է հիմնականում մերձակայքի բնակավայրերը եւ ոչ մեծ ծավալի ջուր Է մատակարարում հարեւան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել Է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am