Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Ճապոնիայում ավարտել են կորոնավիրուսի դեմ «Ավիգան» պատրաստուկի փորձարկումները

 Ճապոնիայում ավարտել են կորոնավիրուսի դեմ «Ավիգան» պատրաստուկի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Fujifilm Holdings Corp դեղամիջոցի արտադրող-ընկերության աղբյուրները: Սկզբում ընկերությունը պլանավորել Էր փորձարկումներն ավարտել մինչեւ մայիսի վերջը, սակայն հետագայում փորձարկումների ժամկետը երկարաձգվել Է մինչեւ հունիսի վերջը:

Սակայն, չնայած դրան, ընկերությանը չի հաջողվել փորձարկումներին ներգրավել անհրաժեշտ քանակությամբ 96 հիվանդների՝ առաջին հերթին նոր վարակվածների թվի անկման առնչությամբ: Դրանից հետո փորձարկումներն ավարտելու ժամկետները քանիցս երկարաձգել են: Դեղամիջոցը գրիպի բուժման համար մշակվել Է վեց տարի առաջ: Սակայն հետագայում կենդանիների վրա փորձարկումներ անելիս կողմնակի երեւույթներ են հայտնաբերվել պտղի զարգացման ժամանակ:

Արդյունքում դրա կիրառումը բացառվել Է հղի կանանց համար եւ հայտնվել այն պատրաստուկների ցուցակում, որոնցով բուժումը հնարավոր Է կառավարության հատուկ կարգադրությամբ այն դեպքում, եթե մյուս բոլոր դեղամիջոցները չեն ներգործում: Մինչդեռ, չինացի բժիշկները դրա արդյունավետությունը հայտնաբերել են թոքաբորբի բուժման ժամանակ, որն առաջացել Է նոր տիպի կորոնավիրուսային վարակի հետեւանքով:

Այժմ Ճապոնիայում կա «Ավիգան»-ի պաշար, որը բավական Է երկու միլիոն մարդու բուժման համար: Դրա հետ մեկտեղ, Ֆուձիտայի առողջապահության ինստիտուտի փորձագետները, ամփոփելով «Ավիգան» պատրաստուկի սեփական կլինիկական փորձարկումների արդյունքները, չեն կարողացել դրա արդյունավետությունը հաստատել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ներկայում Ճապոնիայում հաստատվել Է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 80 հազար 283 դեպք: Մահացել Է 1526 մարդ, ծանր վիճակում Է գտնվում 163 մարդ: Ապաքինվել Է 72 հազար 63 հիվանդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am