Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:

Օրեր առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցը: Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ: Այս դեպքերից հետո դպրոցի մոտ իրավապահները ծառայություն են իրականացնում: Նրանք անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն դեռ  կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ քայլեր են ձեռնարկում համայնքի անվտանգությունն ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]