Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ինդոնեզիայի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ինդոնեզիայի նախագահը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Արմեն 
Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը՝ նախագահ Վիդոդոն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:

Ինդոնեզիայի նախագահը վերհիշել է 2020 թ. հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության, նորարարությունների ոլորտներում և հույս է հայտնել, որ երկու երկրները կյանքի կկոչեն երկկողմ գործակցությունը խթանելու հանձնառությունը:

Նախագահ Վիդոդոն իր բարեմաղթանքներն է հաղորդել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am