Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիայի նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Գերմանիայի նախագահն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել 
Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը: 2018 թվականի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի նաև ներկայիս մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին:

Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am