Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ռազմավարությունը ներկայացնում է Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Փաշինյանը նախ առաջարկեց այսօրվա իրականությանը նայել 30 տարի առաջվա աչքերով:  «Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարում ձևավորվել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին: Ցավոք պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ՝ առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել»,-ասաց վարչապետը:

Նար կարծիքով՝ սա, գուցե, նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:

Փաշինյանը շեշտեց. «Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր ՀՀ-ն՝ 2050 թվականին»:

Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am