Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Շիրակի թեմը ծնվել է վայրագ պայմաններում»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Շիրակի թեմը ծնվել է վայրագ 
պայմաններում»

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետք է շեշտել, որ Շիրակում հայ եկեղեցին միշտ ներկա է եղել, այլ ոչ թե ստեղծվել է 100 տարի առաջ: Շիրակը Գրիգոր Լուսավորչի ժամանակներից, երբ Կամսարականներն էին այստեղ իշխում, քրիստոնեության հաստատման առաջին օջախներից մեկն է եղել: Հետեւաբար, երբ խոսում ենք թեմի հարյուրամյակի մասին, նկատի ունենք ոչ թե Շիրակում հայ եկեղեցու, այլ Ալեքսանդրապոլում՝ այժմյան Գյումրիում եպիսկոպոսական աթոռի հաստատումը: Շիրակում եկեղեցին ներկա է եղել նաեւ կաթողիկոսական մակարդակով: Պիտի հիշեք, որ Անին, Արգինան կաթողիկոսանիստ են եղել: Թեպետ այսօր մնացել են գետից այն կողմ, բայց փաստում են, որ Շիրակը լուրջ դերակատարություն է ունեցել հայ եկեղեցու մեջ:

 Բայց գիտենք, որ միջին դարերում՝ 13-րդից հետո, հատկապես՝ 14-15-րդ դարերում Շիրակը զգալիորեն հայաթափվել է: Այստեղ հայ տարրը կրկին ակտիվացել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ ներգաղթ կազմակերպվեց: Մենք հաճախ խոսում ենք հայերի ներգաղթի մասին՝ մոռանալով, որ եղել է նաեւ մուսուլման բնակչության արտագաղթ: Կարելի է ասել՝ սա ավելի շատ բնակչության փոխանակում էր, այլ ոչ թե ներգաղթ: Ժամանողների հետ նաեւ հոգեւորականներ եկան, ովքեր սկզբնական շրջանում հովվություն արեցին առանց օրինական կանոնական տարածքային վարչական բաժանման»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am