Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վենեսուելական խոշորագույն նավթի լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո

Վենեսուելական խոշորագույն նավթի լցանավն անցել է ռուսական դրոշի ներքո

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշորագույն նավթի լցանավը, որն ավելի վաղ շահագործվել Է Վենեսուելայում, մայիսի վերջին անցել Է ռուսական դրոշի ներքո՝ ստանալով «Մաքսիմ Գորկի» անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայի նյութերում:

2013 թվականից նավը շահագործվել Է Վենեսուելայի տարածքում՝ «Այակուչո» անվանմամբ, բայց 2020 թվականի մայիսի 1-ին վերանվանվել Է «Մաքսիմ Գորկի»:

Ինչպես հետեւում Է տվյալների բազայից, ընթացիկ տարվա հունիսի 1-ից լցանավը երթեւեկում Է ՌԴ-ի դրոշի ներքո: Ռուսաստանի միջազգային ռեգիստրի փաստաթղթերի համաձայն, մայիսի վերջին լցանավը գրանցվել Է ՌԴ-ում, իսկ նավին դասակարգելու վերաբերյալ վկայականը օգոստոսի 20-ին տվել Է Ռուսաստանի նավագնացության գետային ռեգիստրը (ՌՆԳՌ):

Ինչպես հետեւում Է Equasis ծովային նավերի տվյալների բազայից, Վենեսուելայի դրոշի ներքո նավի սեփականատերը եղել Է գրանցված տերերից մեկը: Այժմ ՌԴ-ում սեփականատերը դարձել Է առեւտրային տերը:

Ընկերության անվանումը տվյալների բազայում չի նշվել: «Մաքսիմ Գորկի» լցանավը (թիվ IMO 6159470) ներկայում խոշորագույնն Է, որը շահագործվում Է Ռուսաստանի տարածքում: Այն VLCC (Very Large Crude Carrier) կարգի Է՝ 320,8 հազար տոննա դեդվեյթով: Ճյուղային ռեսուրսների տվյալների համաձայն, դրանից առաջ ՌԴ-ում խոշորագույն լցանավերը եղել են 300 հազար տոննա դեդվեյթով «Ումբա» եւ 309 հազար տոննա դեդվեյթով «Կոլա» լողացող նավթամբարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am