Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրական աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրական աստղադիտարանի նախկին 
աշխատակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի նախագահը նշել է, որ, հաշվի առնելով աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը՝ կարևորել է լսել նաև նախկին աշխատակիցների տեսակետները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, և օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունների շրջանակում մշտապես խորամուխ ենք լինելու աստղադիտարանում առկա խնդիրների կարգավորմանը, աստղադիտարանի գործունեության աշխուժացմանը և զարգացմանը, ինչպես նաև ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Խնդրի հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- եզրափակել է իր խոսքը Մխիթար Հայրապետյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ